Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել.

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից որևէ մեկը սննդի յուրաքանչյուր ընդունման համար: Այս դեպքում ստիպված չեք լինի հրաժարվել համեղ սննդից:

Նախաճաշեր
 

  1. Վարսակ ընկույզով՝ առանց կարագի և կաթի: Ցանկալի է՝ նույնիսկ առանց մեղրի: Եթե քաղցր եք ցանկանում, կարելի է ավելացնել մի փոքր վանիլին:
     
  2. Ձվածեղ` բանջարեղենով, բուսայուղը` շատ քիչ:
     
  3. Բուտերբրոդ՝ առանց խմորիչի հացով, հավի մսով, պանրով և լոլիկով: Կարելի է բուտերբրոդի հետ շաբաթը մեկ անգամ խմել կաթով սուրճ՝ առանց շաքարի:
     
  4. Պանրիկներ՝ առանց ալյուրի և շաքարի (ալյուրի փոխարեն օգտագործել բլենդերով մանրացրած վարսակ, շաքարի փոխարեն՝ կես բանան), քիչ քանակով գետնանուշի խյուս, սև, դառը շոկոլադ, կես բանան:
     
  5. Վարսակ չամիչով, չրով և ընկույզով:
     
  6. Անյուղ կաթնաշոռ և կիվի:
     
  7. Կաթնաշոռով թխուկ՝ 250 գ կաթնաշոռ, 2 ձու, կտրատված 1 բանան: Թխել 180 աստիճան ջեռոցում 15 րոպե:
     
  8. Վարսակե փանքեյք. բլենդերում մանրացնել 1 բաժակ վարսակ, ավելացնել 1 ձու և 1 բանան: Թխել քիչ քանակով կարագ քսած թավայի մեջ:
     
  9. Պանրիկ, քիչ քանակով անյուղ թթվասեր, խնձոր:


Ճաշեր
 

  1. Գորշ բրինձ՝ հավի մսով և սոյայի սոուսով:
  2. Հնդկաձավար և թխուկ՝ բանջարեղենից և պինդ պանրից:
  3. Բրինձ՝ կանաչ ոլոռով և ձվով:
  4. Ձուկ, բանջարեղեն, հնդկաձավար:
  5. Սպագետի՝ ցորենի ամուր տեսակից, լոլիկ, հավի մսով գուլյաշ:
  6. Մածնաբրդոշ հավի մսով և կանաչիով:
  7. Ծեծած հավի միս՝ հնդկաձավարով և կաղամբով, ու գազարով աղցան:
  8. Գոլորշու վրա պատրաստված հավի միս և բանջարեղենային աղցան:
  9. «Ծույլ» տոլմա բրնձով և հավի մսով:


Ընթրիքներ
 

  1. Հավի կոտլետներ դդմիկով և ձվով, բանջարեղենային աղցան:
  2. Հավի միս և աղցան:
  3. Տավարի միս՝ գազարով և դդմիկով:
  4. Հավի միս, բրոկոլի և ոլոռ:
  5. Լյարդ, ձու, ոլոռ և լոլիկ:
  6. Հավի ռուլետ՝ բանջարեղենով և պանրով:
  7. Օգտակար պիցցա. խմորը պատրաստել հավի ֆարշով՝ խառնած սոխի, աղի, պղպեղի և տոմատի մածուկի հետ: Վրան շարել լոլիկ, բուլղարական պղպեղ, կանաչի, պանիր:
  8. Հնդկահավի միս՝ բանջարեղենով:
  9. Ձուկ՝ բանջարեղենով:
  10. Կաթնաշոռ՝ քիչ քանակի չամչով:
ՄԱՔՐՈՂ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
ՄԵՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐՆԴԵՐԻՑ

Մուտք աձնական էջ

Հարգելի այցելու կայքից գնումներ կատարելու համար խնդրում ենք մուտք գործել կամ գրանցել