Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով: Այդ նպատակով իրականացնում ենք Ձեր նախընտրած ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշված հասցեով:
Առաքման համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դաշտում հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը, և հեռախոսահամար, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին:
Եթե հանդիսանում եք cleanduck.am-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում, որը հնարավորություն կտա Ձեզ` ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները, պատվերը ձևակերպելիս, տեսնել նախկինում պատվիրված ապրանքները և օգտվել կուտակային համակարգից:
1. Առաքման եղանակներն ու ժամկետները
Առաքումն իրականացնում ենք ամեն օր` ժամը 9:00-18:00-ը: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ։ Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:
2. Առաքման գնային քաղաքականությունը
Երևանում ցանկացած պատվեր, որը գերազանցում է 5 000 դրամ, առաքվում է ԱՆՎՃԱՐ։ Եթե պատվերը չի գերազանցում նշված գումարը, առաքումը կարժենա 500 դրամ։
Ապրանքի և առաքման գումարը ներառված է ընդհանուր վճարվող գումարի մեջ:
Առաքվող ապրանքատեսակների համապատասխանելիությունը, մինչ առաքելը հասցեատիրոջը՝ ստուգվում է աշխատակցի կողմից:
3. Ինչպե՞ս վճարել
Մեզ մոտ գործում են վճարման հետևյալ եղանակները.
- Կանխիկ վճարում
- Միացորներից վճարում
- Առցանց վճարում՝ ARCA վիրտուալ քարտի և IDRAM վճարային համակարգի միջոցով, ինչպես նաև MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով:
- Բանկային փոխանցում
ARCA վիրտուալ քարտ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ` ARCA
IDRAM վճարային համակարգ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ: IDRAM