Բառեր որոնք կփոխեն Ձեր ճակատագիրը. Պետք է անպայման կարդալ

Կյանքի ուրախությունը վերագտնելու, խնդիրներից ազատվելու ու հաջողության հասնելու համար շատ մեծ ջանքեր չպետք է գործադրել։ Գլխավորը սեփական ուժերին հավատալն է ու ինքդ քեզ դրական կարգավորումներ տալը։ Դա կարելի է անել բառի ուժի օգնությամբ։

Դեռևս հին ժամանակներում մարդիկ հասկացել են, որ բառերը, որոնք արտաբերվում են համոզվածությամբ ու բազմիցս կրկնվում են, ունակ են մարդու կյանքի և ճակատագրի վրա ուժեղ ազդեցություն գործել։

Նկատվել է, որ խիստ բացասական նշանակությամբ բառերի հաճախակի գործածությունը հանգեցնում է խնդիրների խորացմանը և, ընդհակառակը, խոսքում դրական բառերի գերակշռությունը մարդուն ուժ է տալիս կյանքում ամենախճճված ու բարդ իրավիճակներից դուրս գալու ու հաջողության հասնելու համար։

Ժամանակակից հոգեբանները հաստատել են մեր խոսքի ու ինքնազգացողության ու հաջողակ լինելու միջև կապը։

Ողջ հարցն այն է, որ մեր կողմից հաճախ արտաբերվող բառերը մնում են ենթագիտակցության մեջ ու հարուցում են օրգանիզմի հատուկ ռեակցիան՝ ազդելով մեր վարքի ու առհասարակ կյանքի վրա։

Դրա համար էլ, եթե խնդիրները մեզ հանգիստ չեն տալիս, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչ բառեր ենք մենք օգտագործում ամենից հաճախ։

Ահա այն 10 բառերի ցանկը, որոնք կօգնեն ազատվել խնդիրներից ու մեր կյանք ներգրավել հաջողությունը։

1. Հաջողություն։
Այո, հաջողությունը սիրում է, երբ իրեն անունով են կոչում, բայց այդ բառը պետք է օգտագործել վստահությամբ ու միայն դրական տրամադրվածությամբ։ Ոչ մի «Ա՜խ, եթե միայն ինձ ժպտար հաջողությունը…»։ Դրա փոխարեն պետք է ասել. «Ես հավատում եմ, որ հաջողությունն ինձ այսօր կժպտա»։

2. Երջանկություն։
Երջանկությունն այն է, ինչին դուք ձգտում եք։ Ինքներդ ձեզ հիշեցրեք այդ նպատակի մասին ամեն օր ու վստահությամբ նայեք ապագային։ «Ես անպայման կհասնեմ իմ երջանկությանը»։

Կրկնելով այդ բառը՝ դուք կմոտեցնեք ձեր նպատակը ձեզ և որոշ ժամանակ անց իսկապես ձեզ երջանիկ մարդ կդառնաք։

3. Սեր։
Ինքդ քեզ ու շրջապատող աշխարհը սիրելու ունակությունը հաջողության գրավականն է, որը չի սիրում չոր մարդկանց։ Ձեր մտերիմներին ասեք, հիշեցրեք ձեր զգացմունքների մասին ու մի վախեցեք աշխարհին սեր խոստովանել։ Ասեք. «Ես սիրում եմ այս աշխարհը՝ իր գեղեցկության ու իմ առջև բացած հնարավորությունների համար»։ Եվ աշխարհը կշտապի ձեզ փոխադարձությամբ պատասխանել։

4. Բարեկեցություն։
Եթե դուք հաճախ օգտագործեք այս բառը, և, հատկապես, եթե օգնեք բարեկեցիկ կյանքով ապրել այլ մարդկանց, դուք իսկապես կսկսեք բարիք ստանալ կյանքից, ու հաջողությունը դեմքով կշրջվի դեպի քեզ։

5. Շնորհակալություն։
Բախտը մեջքով է շրջվում դեպի այն մարդկանց կողմը, ով ունակ է միայն ստանալ՝ փոխարենը ոչինչ չտալով։ Դրա համար էլ ձեր հաջողությունների համար շնորհակալ եղեք, արտաբերեք «շնորհակալություն» բառը, ասեք այն մտերիմ մարդկանց, բարեհաջող դասավորված հանգամանքներին, նրանց, ովքեր ձեզ թեկուզ ոչ էական, բայց օգնություն են ցուցաբերել, և հաջորդ անգամ հաջողությունը կրկին բարեհաճ կգտնվի ձեր նկատմամբ։

6. Հաջողակություն։
Որպեսզի ձեր բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն, հաճախ արտաբերեք այդ բառը։ Այդպիսով դուք ձեզ դեպի հաջողակություն կծրագրավորեք ու կհասնեք ցանկալիին։

7. Հավատ։
Հավատը հաջողակ մարդկանց հիմնական զգացողություններից է։ Եթե դուք հավատաք ինքներդ ձեզ, ապա բախտը ձեզ բարեհաճություն կնվիրի։ Այդ բառի հաճախակի կրկնությունը ձեզ կօգնի սեփական ուժերի հանդեպ վստահություն զգալ, ինքներդ ձեզ համոզել սեփական հավատի մեջ, նույնիսկ, եթե սկզբում դուք անգամ կասկածներ եք ունեցել։

8. Վստահություն։
Որպեսզի հանգամանքները հաջողակ կերպով դասավորվեն, պետք է վստահել կյանքին։ Ձեզ համար կարևոր գործից առաջ հաճախ խոսեք վստահության մասին. «Ես վստահում եմ կյանքին։ Ես գիտեմ, որ կենսական հանգամանքները կդասավորվեն իմ օգտին»։

9. Առողջություն։
Հաջողության երաշխիքը ֆիզիկական ու բարոյահոգեբանական առողջությունն է։ Բացասական բառերը, հիվանդությունների քննարկումներն ու ինքնազգացողությունից անընդհատ բողոքելը ոչ միայն խնդիրներ են առաջացնում, այլև վատացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Իսկ ահա «առողջություն» բառը դրական այլ համադրություններով կնպաստի նրան, որ դուք միշտ ձեզ լավ զգաք։

10. Հույս։
Հույսը մարդուն ստիպում է ուժերը բռունցքել ու առաջ շարժվել նույնիսկ ամենածանր իրավիճակներում։ Ասեք՝ «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու», և հաջողությունն անպայման ձեզ կլսի ու կարդարացնի ձեր հույսերը։

ՄԱՔՐՈՂ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
ՄԵՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐՆԴԵՐԻՑ

Մուտք աձնական էջ

Հարգելի այցելու կայքից գնումներ կատարելու համար խնդրում ենք մուտք գործել կամ գրանցել