Առաքում հաջորդ օրը Հայկական արտադրություն
Երկ․ - շաբ․ 10:00- 22։00 · Կիրակի 10։00-20։00 091 22 08 09
Clean Duck
Տեսականի
Տեղեկատվություն

11 կանոն, որոնք երբեք չեն սովորեցնում երեխաներին դպրոցում


Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում.

1.  Կյանքն անարդար է. համակերպվեք:

2.  Հասարակությանը բացարձակ հետաքրքիր չէ ձեր ինքնագնահատականը: Ձեզնից սպասում են ձեռքբերումներ:

3.  Դուք չեք աշխատելու տարեկան 60.000 դոլար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա պաշտոնյա սեփական վարորդով,այդ ամենը դուք պետք է վաստակեք:

4. Եթե դուք կարծում եք,որ ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ՝ դա դեռ ոչինչ է: Սպասեք մինչ դուք կդառնաք ղեկավար:

5.  Համբուրգեր պատրաստելը ցա՞ծր է ձեր արժանապատվությունից: Ձեր տատիկներն ու պապիկները մտածում էին հակառակը: Նրանց համար համբուրգեր պատրաստելը հնարավորություն էր կյանքից կառչելու համար:

6.  Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում՝, ձեր ծնողների մեղավորությունը չէ: Փորձեք սովորել ձեր սխալների վրա:

7.  Ծնողները միշտ չեն եղել այնքան անհետաքրքիր, ինչքան որ հիմա ձեզ թվում է: Միգուցե ձեր հանդեպ տածած անընդհատ հոգածությու՞նն է նրանց այդպիսին դարձրել: Այնպես որ մինչ ձեր ծնողներին քննադատելը նախ սկսեք ձեզնից:

8.  Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ:

9.  Կյանքը դպրոցի պես չի բաժանվում կիսամյակների: Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ ու ձեր տնօրենը չի օգնելու վերագտնել ինքներդ ձեզ: Ամեն ինչի պետք է հասնեք ինքներդ:

10.  Հեռոստացույցով չեն ցուցադրում իրական կյանքը: Իրական կյանքում չի ստացվի ամբողջ օրը նստել սրճարանում:

11.  Լավ հարաբերություների մեջ եղեք գիտունիկների հետ, գուցե մի օր նրանք ձեր կառավարիչները դառնան:

ՄԱՔՐՈՂ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեր կորպորատիվ հաճախորդները

Մուտք անձնական էջ

Կայքից գնումներ կատարելու համար խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել